Հրատապ թեմա Աշխարհում
Որոշումները մտորելու առիթ են տալիս
2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը: Թարգմանաբար տպագրում ենք այդ կոնֆերանսի ամփոփիչ եզրահանգումները:
Տուբերկուլոզը բժշկասոցիալական և կենսաբանական համալիր հիմնախնդիր է: Տուբերկուլոզի առանձնահատկություններն են հիվանդացության աճը` բնակչության կենսամակարդակի նվազման պայմաններում, վարակակրի հետ շփման շրջանի և հիվանդության զարգացման միջև երկարատև ժամանակաշրջանը, բոլոր օրգանների և հյուսվածքների ախտահարման հնարավորությունը: Տուբերկուլոզի հարուցիչները (միկոբակտերիաները) արտաքին միջավայրի նկատմամբ ունեն բարձր կայունություն: Դրանց վրա ազդելու համար գոյություն ունի դեղամիջոցների սահմանափակ հավաքածու, իսկ բուժումը բավական երկարատև է:
Չնայած դարասկզբում ձեռք բերված հաջողություններին, տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը Ռուսաստանում մնում է լարված: Շատ տարածաշրջաններում հիվանդացության ցուցանիշները պահպանվում են բարձր մակարդակի վրա: Իրավիճակը բարդանում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և դեղորայքի պակասի պատճառով: Ըստ կոնֆերանսի մասնակիցների, մոտակա 2-3 տարիներին հակատուբերկուլոզային քիմիադեղամիջոցների պակասը կհանգեցնի մանրէների դեղակայունության, տուբերկուլոզով հիվանդացության և դրանից մահացության ցուցանիշների բարձրացման:
Պահպանվում է առողջապահական մարմինների և ֆթիզիատորների սևեռուն ուշադրությունը տուբերկուլոզով հիվանդների վաղաժամ հայտնաբերման և նրա բուժման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Անհրաժեշտ է բազմադեղակայուն տուբերկուլոզի և ՁԻԱՀ-ի կանխման ու բուժման ուղղությամբ լայնածավալ զուգակցված միջոցառումներ ձեռնարկել:
Կոնֆերանսի մասնակիցներին մեծապես անհանգստացնում էր բժիշկ-ֆթիզիատրների թվի նվազելը: Դրա պատճառը երիտասարդներների շրջանում այդ մասնագիտության ցածր վարկանիշն է, ինչը զգալիորեն կապված է ցածր աշխատավարձի և նվազ հավելավճարների հետ, որոնք չեն կարող հատուցել վտանգավորության աստիճանը:
Կոնֆերանսի մասնակիցները դիմում են ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարություններին` հետևյալ առաջարկություններով և խնդրանքով`
- տուբերկուլոզի և շնչառական օրգանների ախտահարումների վաղաժամ հայտնաբերման նպատակով վերականգնել բնակչության ամենամյա զանգվածային ֆլուորոգրաֆիական կանխարգելիչ հետազոտությունները,
- հակատուբերկուլոզային հիմնարկները լրիվ և ժամանակին ապահովել երկրորդ (պահեստային) շարքի քիմիապատրաստուկներով` գնելով այն ֆեդերալ բյուջեի հատկացումներով,
- պահպանել և վերակազմավորել գոյություն ունեցող մահճակալային ֆոնդը տուբերկուլոզով հիվանդների բուժման նպատակով,
- ստեղծել սոցիալական հիմնարկներ և խոսպիսներ` անհրաժեշտ ինֆրաստրուկտուրայով, առանց մշտական բնակության վայրի, անօթևան, կյանքի մակարդակի ծայրահեղ ցածր մակարդակով, տուբերկուլոզով հիվանդ` սոցիալապես խոցելի անձանց համար,
- ստացիոնարում տուբերկուլոզով հիվանդի բուժման ժամկետները ավելացնել մինչև 120-130 օր, հաշվի առնելով տուբերկուլոզի ձևը, հիվանդության ծանրությունը և հիվանդի սոցիալ տնտեսական պայմանները,
- հակատուբերկուլոզային հիմնարկների նյութատեխնիկական բազան զգալիորեն բարելավել և աստիճանաբար համապատասխանեցնել ժամանակակից պայմաններին,
- տուբերկուլային վարակի օջախներում ապահովել եզրափակիչ կամերային ախտահանման բյուջետային ֆինանսավորումը երկրի բնակչության համաճարակաբանական անվտանգության նպատակով,
- բարձրացնել բժիշկ-ֆթիզիատորների և հակատուբերկուլոզային հիմնարկների միջին բժշկական անձնակազմի աշխատավարձը:
28.01.2010 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ